Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է
![]() 2081 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 10:45 Սիրված դերասան Ա. Խոստիկյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 22-ին՝ Երևանում: Ավարտել է Երևանիի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի կուրսում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում՝ «Ոսկե ցլիկ», «Մոր սիրտը», «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան», «Շրթներկ համար 4», «Մեր բակը», «Հարսնացուն Ջերմուկից» և այլն: Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ: Արմեն Խոստիկյանն արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
263Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
420Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
90625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
86424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45724.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63521.02.2026, 00:42






