«Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 482 Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 21:30 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ պարոն Մարության, խնդրում եմ կողմնորոշվել Դուք Կարգին Հայկոն եք (ում ես անսահման սիրում եմ), թե քաղաքապետ Հայկ Մարությանը (ով տապալում է քաղաքի ղեկավարումը աշխատակազմի պատճառով): Դալմայի այգիներում դատարանի և քաղաքապետարանի որոշումների հիման վրա պետք է կասեցվեր Դիսնեյ լենդի շինարարությունը: Սակայն Գ. Նուշիկյանը շան տեղ չի դնում ո՛չ դատարանի որոշումը, ո՛չ՝ քաղաքապետի: Սխեման հետևալն է. Նուշիկյանը շինարարություն է իրականացնում մենք ահազանգում ենք քաղաքապետարան: Այստեղից Նուշիկյանին տեղեկացնում են, որ գալիս ենք ստուգման, շինարարությունը դադարեցնում են, աշխատակիցները գալիս, նկարում են, որ շինարարություն չկա, գնում են Նուշիկյանը շարունակում է շինարարությունը: Հարգելի պարոն Մարության, Դուք կամ ձեր աշխատակազմը համագործակցում եք Նուշիկյանի հետ կամ տեսողական խնդիրներ կան և չեք նկատում, որ օր օրի ավելանում են կառուցված օբյեկտները: Ավելին՝ այսօր Նուշիկյանը բերել է և սկսելու է ատրակցիոնների կառուցման աշխատանքները՝ կրկին շան տեղ չդնելով Ձեր որոշումները: Ես կսպասեմ մինչև երկուշաբթի, այնուհետև հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ Ձեր աշխտակազմի և Նուշիկյանի մասով դատական ակտի պահանջները չկատարելու համար, իսկ որոշ անձանց մասով, ովքեր ապահովում են Նուշիկյան-քաղաքապետարան կապը պաշտոնական լիազորությունների չարաշահման և անցման հիմքերով: Խնդրում եմ դուրս եկեք Կարգին Հայկոյի կերպարից, եղեք ուժեղ Հայկ Մարության և պահանջեք Ձեր որոշումների կատարումն ապահովել: Ես ուզում եմ տեսնել ուժեղ քաղաքագլուխ, ում ենթարկվում են և ընդունած որոշումները կատարվում են»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
