Բրազիլիայում կանխատեսվում է քաղաքացիական պատերազմ

Բրազիլիայում պաշտոնաթող զինվորականները կանխատեսում են, որ, հնարավոր է, քաղաքացիական պատերազմ սկսվի Դաշնային Գերագույն դատարանի գործողությունների հետևանքով, որը հետաքննություն է սկսել նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ, հայտնում է UOL-ը:
Խոսքը նախագահին ուղղված մեղադրանքների մասին է, որոնք վերաբերում են լիազորությունների չարաշահմանը և հետաքննող մարմինների գործողություններին միջամտելուն: Առաջին անգամ հանրության կողմից նախագահի հնարավոր հանցագործությունների մասին հայտնի դարձավ արդարադատության նախկին նախարար Սերխիո Մորուի կողմից: Ըստ նախկին զինվորականների՝ հետաքննություն սկսելու որոշումը սրում է կառավարման ճյուղերում առկա ճգնաժամը, և դրա հետևանքները կարող են հանգեցնել նույնիսկ քաղաքացիական պատերազմի:
Բրազիլիայի արդարադատության և հանրային անվտանգության նախարար Սերխիո Մորուն հրաժարական է ներկայացրել ապրիլի 24-ին: Նա նշանակվել էր նախագահի կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար և հեռացվել, երբ Բոլսոնարուն պաշտոնանկ էր արել դաշնային ոստիկանության պետին: Մորուն կարծում է, որ Բրազիլիայի նախագահն այդ քայլով ցանկացել է կանխել իր որդիների մասնակցությամբ քրեական գործերի հետաքննությունը»:

«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
1211:42
«Զարմանում եմ Դաշնակցության վրա, որ նյարդայնացել են մլավոցից»․ Նաիրի Հոխիկյան
3311:12
Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
6911:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
4610:54
«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
5510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4110:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
5709:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5909:24