1927թ. այս օրը ծնվել է Ֆրունզե Դովլաթյանը
![]() 1933 Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ., 11:40 «Դովլաթյանն այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ. Արմեն Ջիգարխանյան Ֆրունզե Դովլաթյանն այսօր կդառնար 93 տարեկան: Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, նա ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց։ 1941-1952-ին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։ Դովլաթյանը եղել է ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար, այնուհետև՝ «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Նա նկարահանել է մի շարք ֆիլմեր՝ «Բարև, ես եմ», «Երկունք», «Մենավոր ընկուզենի» «Ո՞վ է մեղավոր», նա նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: 1950-ին արժանացել է ԽՍՀՄ ստալինյան 2-րդ կարգի մեդալի՝ «Մեր աստղերը» ներկայացման բեմադրության համար, ինչպես նաև՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1966-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: «Դովլաթյանը հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով». Հենրիկ Մալյան |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
263Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
420Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
90625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
86424.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
50724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
45724.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
47323.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
63521.02.2026, 00:42



