«Ռուսաստանաբնակ գործարարից նվեր եմ ստացել «Տոյոտա LC 200» մակնիշի մեքենա». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Օրերս ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր եմ ստացել լուսանկարում ներկայացված «Տոյոտա» LC 200 մակնիշի մեքենան՝ ծառայողական նպատակով օգտագործելու համար: Այն արդեն գտնվում է պետական հաշվեկշռում, և դրանից օգտվելու եմ ըստ անհրաժեշտության՝ մայրաքաղաքից դուրս աշխատանքային այցերի դեպքում, իսկ էլեկտրամոբիլը շարունակելու է ծառայել որպես հիմնական փոխադրամիջոց:
Երբ Աշոտը հայտնեց ինձ նվերի մասին, իհարկե, ցանկությունս էր, որ նա այդ մեքենայի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ուղղեր մեր երկրում սոցիալական որևէ ծրագրի իրականացմանը: Սակայն քանի որ մեքենան արդեն գնել էր այդ նպատակով, բարեկամաբար որոշեցինք, որ ես ընդունեմ թանկարժեք նվերը՝ փոխանցելով պետությանը, իսկ նա իր մասնակցությունն ունենա բարեգործական որևէ այլ ծրագրի:
Նշեմ նաև, որ խուսափելու եմ թանկարժեք որևէ նվեր ընդունելուց. եթե որևէ մեկի մոտ նման ցանկություն կա, խնդրում եմ այդ միջոցներով բարեգործական ծրագիր իրականացնել, հակառակ դեպքում՝ այդպիսի նվերները փոխանցելու եմ պետական հաշվեկշիռ»:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
65919.08.2026, 23:42
Տիգրան Ջրբաշյանը՝ շահագործումից դուրս եկած մեքենաների խնդրի մասին
74618.08.2026, 13:12
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
124413.08.2026, 23:06
Ռուսական նոր ավտոմոբիլային ապրանքանիշ Tenet Plus-ը ներկայացրեց L4 և L6 քրոսովերները (տեսանյութ)
122613.08.2026, 22:30
«Արցախին սեփականազրկելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի նոյեմբերին». Ռոման Երիցյան
126312.08.2026, 19:18
Օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները
123912.08.2026, 18:36
Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է
260711.08.2026, 19:22
Փոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներում
199506.08.2026, 20:42