«Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին». Գևորգ Գորգիսյան
![]() 447 Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 19:45 «Կառավարությունը ձևավորվելու առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարևորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու։ Մենք այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հրաժարականը»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ավիաընկերությունների՝ ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքին: Գորգիսյանի կարծիքով՝ Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, և «Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգել ու պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները»,- նկատեց նա՝ հավելելով, որ կառավարությունը չի գիտակցում խնդիրներն ամբողջ խորությամբ և չունի մարդիկ, որոնք պատրաստ են այդ խնդիրները լուծել: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
