Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի (1903թ. հունիսի 6 - 1978թ. մայիսի 1) ծննդյան օրն է: Նա 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Խաչատրյանը մեծ ազդեցություն է թողել հայ երաժշտության զարգացման վրա, համաշխարհային ասպարեզ դուրս բերել հայ ազգային երաժշտարվեստը:
Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934թ.՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934-1936թթ.՝ կատարելագործվել ասպիրանտուրայում:
1950թ. դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն է եղել (1939-1948թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»՝ ջութակի ու դաշնամուրի համար ու այլ գործեր:
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից, գրել է գործիքային կոնցերտներ, սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլն:
Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009թ-ին, բեմադրության բալետմայստեր՝ Յուրի Գրիգորովիչ) բալետները:

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
332Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
52019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
36418.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
69018.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
43217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
47616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
178715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
72413.09.2026, 16:48