«ԲՀԿ-ն հանրության շրջանում այդ ռեյտինգը չունի»․ Կոտայքի մարզպետ
![]() 961 Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 14:00 ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարություններին։ «ԲՀԿ-ը հանրության շրջանում այդ աջակցությունն ու ռեյտինգը չունի՝ իշխանափոխություն կատարելու։ Իսկ ՀՀ-ում մեկընդմիշտ արձանագրել ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանափոխություն անող-չանողը ժողովուրդն է։ Խիստ թերահավատորեն եմ նայում ԲՀԿ-ի կոչերին, որոնք, կարծում եմ, պայմանավորված են մի քանի հանգամանքներով, որի մասին խոսեց վարչապետի խոսնակը»,- ասել է պաշտոնյան։ Գ․ Ծառուկյանի հայտարարություններին անդրադարձել է նաև Արարատի մարզպետը։ «Երկրում արտակարգ դրության պարագայում ԱԺ-ում ներկայացված 2-րդ քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում»,- ասել է Գարիկ Սարգսյանը։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
