Թուրքիայում քաղաքացիների 73%-ը կողմ է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուն

Թուրքիայում քննարկումների առիթ է դարձել և քաղաքական օրակարգում է հայտնվել Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու հարցը։
Նշենք, որ երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին ստացել էր թանգարանի կարգավիճակ։
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը թեմայի շուրջ հունիսի 2-5-ը սոցհարցում է իրականացրել՝ պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է կողմ, որ Այա Սոֆիան մզկիթի վերածվի։ Սոցհարցմանը մասնակցել է 2․414 մարդ, գրում է Ermenihaber-ը։
Ըստ սոցհարցման արդյունքների՝ 4 մասնակցից 3-ը, այն է՝ 73․33%-ը կողմ է արտահայտվել թանգարանից մզկիթի վերածմանը։
Մասնակիցների 22․4%-ը բացասական է արձագանքել հարցին։
Սուրբ Սոֆիան գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում և հայտնի է որպես ուղղափառ քրիստոնյաների նշանավոր տաճար՝ կառուցված Բյուզանդական շրջանում (6-րդ դար)։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
7016:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
7315:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
167Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
176Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
40510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
58708.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
73007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
76906.09.2026, 22:36