Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Հանքում մահացածներից երկուսի կանայք հղի են երկրորդ երեխայով

Հանքում մահացածներից երկուսի կանայք հղի են երկրորդ երեխայով
4543
Չորեքշաբթի, 10 հունիսի, 2020 թ., 23:10

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածները մեղրաձորցի երիտասարդներ են՝ Հայկ Սաֆարյանը (ծնված 1986 թ.), Բագրատ Խաչատրյանը․ (ծնված 1991 թ.) և Արամ Գոգոլյանը․ (ծնված 1993 թ․): Նրանք ազգականներ էին, 34-ամյա Բագրատ Խաչատրյանը և 29-ամյա Հայկ Սաֆարյանը ամուսնացած են, մեկական մանկահասակ երեխա ունեն, երկուսի կանայք էլ հղի են, սպասում են երկրորդ զավակին։