Հայտնի են Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլի հաղթողները

Երեկ ուշ երեկոյան հայտարարվեցին Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Երկրորդ փուլ է անցել 10 ջութակահար։ Ժյուրիի որոշմամբ ստուգատեսի հաջորդ փուլում մրցակցությունը կշարունակեն Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ Մայքլ Գերմերը (Դանիա)‚ Լորենց Կարլսը (Շվեդիա)‚ Բելլ Թինգը (Թայվան)‚ Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան)‚ Ալեքսանդրոս Պետրինը (Հունաստան-Ռուսաստան)‚ Ջիման Վին (Կորեայի Հանրապետություն)‚ Կրիստինա Սուխովան (Ռուսաստան)‚ Յանիս Գրիսոն (Լյուքսեմբուրգ)‚ Յանհյուն Լին (Կորեայի Հանրապետություն)։
Վերոնշյալ ջութակահարները մեկօրյա հանգստից հետո՝ հունիսի 12-ին և 13-ին‚ կվերադառնան մրցելույթներին։ Հիշեցնենք‚ որ խաչատրյանական մրցույթը տեղի է ունենում առցանց հարթակում։ Մասնակիցների ելույթներին կարելի է հետևել մրցույթի պաշտոնական կայքում կամ ֆեյսբուքյան էջում:

«Հարցս Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության մասին էր, որին դուք վախեցաք պատասխանել». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
127Երեկ, 11:42
«Արդյոք մշակութային ժառանգությունը սահմանափակվում է երկրի պետական սահմաններով». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
116Երեկ, 11:36
Ռաիսա Մկրտչյանին հրաժեշտ տվեցին ծափերով (տեսանյութ)
37230.06.2026, 13:24
«Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
59127.06.2026, 13:12
Մահացել է Ռաիսա Մկրտչյանը
60827.06.2026, 10:24
«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
63825.06.2026, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
62624.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
48724.06.2026, 11:54