Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հայտնի է՝ ի՞ նչ ունեցվածք են հայտարարագրել Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները

Հայտնի է՝ ի՞ նչ ունեցվածք են հայտարարագրել Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
407
Հինգշաբթի, 11 հունիսի, 2020 թ., 19:55

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 2011թ․ արտադրության, 2012թ․ ձեռք բերված HYUNDAI մակինիշի ավտոմեքենա, որը հուլիսին 4 մլն 550 հազար դրամով վաճառել է։ Վաճառքից ստացված գումար Փաշինյանը ավանդ է դրել բանկերից մեկում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է կանխիկ 790 հազար դրամ և 1800 դոլար։ Մինչ վարչապետի հայտարարագրած կանխիկ գումարը տարվա սկզբին և վերջին նույնն է եղել, նրա բանկային հաշվի վրա առկա 276 հազար 10 դրամը, 297 դոլարը և 5 եվրոն տարվա վերջին փոփոխության են ենթարկվել։ Տարեվերջին Փաշինյանը բանկային հաշվի վրա ունեցել է 3 մլն 333 հազար 423 դրամ և 320 դոլար։
2019 թ․ ընթացքում վարչապետի աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 644 հազար 725 դրամ։ 2 մլն 406 հազար 865 դրամ էլ Փաշինյանը եկամուտ է ունեցել «Անտարես» ՍՊԸ-ից։

Վարչապետի ընտանիքից անշարժ գույք ունի նրա տիկին Աննա Հակոբյանը։ Նա հայտարարագրել է բնակարան Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում։
Աննա Հակոբյանը հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց՝ RENAULT, NISSAN և VAZ մակնիշի։ Նա տարեսկզբին ունեցել է 523 դոլար և 275 հազար 512 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 904 հազար 863 հազար դրամ և 183 դոլար։ Բացի այդ, Աննա Հակոբյանը հայտարարագրել է նաև 1000 դոլար կանխիկ գումար։

Աննա Հակոբյանը «Մեր տպարանը» և «Դարեսկիզբ» ՍՊԸ-ներից ստացել է 7 մլն 672 հազար 920 դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն կամ վարձակալության դիմաց ստացված վճար։

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը տարեվերջին իր բանկային հաշվին ունեցել է 324 հազար 267 դրամ։ Ամբողջ տարվա ընթացքում նա ստացել է 2 մլն 82 հազար 476 դրամ եկամուտ «Դիջիթեյն» ՍՊԸ-ից՝ որպես աշխատանքի վարձատրություն։