Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա». Մ. Մինասյան

«Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա». Մ. Մինասյան
348
Շաբաթ, 13 հունիսի, 2020 թ., 22:30

«Կա երկու Նիկոլ Փաշինյան. առաջինը, որն սկզբնական շրջանում անկեղծորեն փորձում էր կոռուպցիայի դեմ պայքարել, և երկրորդ Նիկոլ Փաշինյանը, որը հենց հասկացավ, որ դա իր ուժերից վեր է, սկսեց փող աշխատել»,- ֆեյսբուքյան «Ստի վերջը» խորագրով հերթական ուղիղ եթերի ժամանակ ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

«Հայաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ գործում է երկաթի մաֆիա, որի գործունեության արդյունքում առանց 1 տոննայի դիմաց 80 հազար դրամ վճարելու արտահանվել է 50 հազար տոննա մետաղի ջարդոն, թալանվել է 4 մլրդ դրամ»,- ասել է Միքայել Մինասյանը:

Նա հայտնել է, որ ՀՀ-ում մինչև 2018-20թթ. մետաղի ջարդոնի արտահանման թվերը շատ փոքր էին. ամեն ինչ փոխվում է 2018-19թթ-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: