Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Գեղարքունիքի բոլոր պատասխանատուներին տարել են». Նաիրա Զոհրաբյան

«Գեղարքունիքի բոլոր պատասխանատուներին տարել են». Նաիրա Զոհրաբյան
331
Կիրակի, 14 հունիսի, 2020 թ., 22:20

Գեղարքունիքի մարզի ԲՀԿ-ական բոլոր կառույցների պատասխանատուներին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքներ, այս մասին քիչ առաջ, ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Բերման են ենթարկվել անխտիր բոլոր պատասխանատուները՝ քաղաքային ու գյուղական համայնքների: Առգրավվել են նաև նրանց ընտանիքների բոլոր անդամների հեռախոսները, անգամ՝ մանկապարտեզի տարիքի երեխաների հեռախոսներն են առգրավել»,- ասաց Զոհրաբյանը՝ պնդելով, որ Ծառուկյանի տնից տարել են նաև որդու հարսանիքի հրավիրատոմսը:

Ավելի վաղ համացանցում փաստաթուղթ էր հրապարակվել, համաձայն որի՝ ընտրակաշառքներ են բաժանվել Գեղարքունիքի մարզում:

«Գեղարքունիքի բոլոր պատասխանատուներին տարել են». Նաիրա Զոհրաբյան