Ռուսական ԶԼՄ-ները՝ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մասնավորապես, «Коммерсантъ» պարբերականը իր՝ «Փողոցը մարտահրավեր է նետել Հայաստանի վարչապետին» հոդվածում գրում է, 2018 թվականին բողոքի ակցիաների արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բախվեց իր կառավարման դեմ տեղի ունեցող զանգվածային ակցիայի։
«Երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննության կանչեց ԲՀԿ առաջնորդին, որը քննադատում է վարչապետին «բոլոր ոլորտներում ձախողման համար», նրա հարյուրավոր աջակիցներ հավաքվեցին ԱԱԾ-ի մոտ՝ բղավելով «Նիկո՛լ, հեռացի՛ր»։ Այս միջադեպը Ն․ Փաշինյանի բանավոր դիմակայության գագաթնակետն էր ընդդիմության հետ, որին նա անվանում է «քաղաքական բացիլներ»»,- հավելում է լրատվամիջոցը:
Кавказский узел կայքը իր՝ «Ո՞վ ավելի ուժեղ կգտնվի՝ Ծառուկյանը, թե Փաշինյանը» հոդվածում գրում է, որ կիրակի էր, արևոտ եղանակ, շատերը ցանկանում էին իրենց ընտանիքների հետ գնալ հանգստանալու և այդպես էլ արեցին․ քաղաքականության ժամանակը չէ, թեև Երևանում անհանգիստ էր։ «Ցուցարարները քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, բացականչում՝ Ծառուկյանի անունը։ Վերջինը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով միշտ իր ունեցվածքից ինչ-որ տոկոս կիսել է ժողովրդի հետ»:
Interfax գործակալությունը գրում է, որ Հայաստանի ոստիկանությունը 252 անձի նկատմամբ իրականացրել է վարչական ձերբակալում։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից հարցաքննվել է ավելի քան ութ ժամ: Росбалт-ը հիշեցնում է, որ Փաշինյանը մոռացել է իր ցուցարար անցյալի մասին․ ընդդիմության կողմնակիցներին Հայաստանում ցրում էին։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
5303:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
6302:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
7501:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
13100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
7900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
73Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
71Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
72Երեկ, 23:36