Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

Երեկ երեկոյան փակման գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Առաջին մրցանակի է արժանացել Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ երկրորդ մրցանակը ստացել է Մայքլ Գերմերը (Դանիա)‚ իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Լորենց Կարլսը (Շվեդիա) և Բելլ Թինգը (Թայվան)։ Դափնեկրի դիպլոմ է ստացել Ֆելիքս Հարությունյանը։
Շնորհվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ. «Յոհան Սեբաստիան Բախի Մենանվագ ջութակի համար ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Դիանա Ադամյանը‚ «Նիկոլո Պագանինիի Կապրիսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում մրցանակ է ստացել Մայքլ Գերմերը‚ «Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգի հաղթող է ճանաչվել Լորենց Կարլսը։ «Արամ Խաչատրյանի Երգ պոեմի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում լավագույնը Բելլ Թինգն է։ «Արամ Խաչատրյանի Պարի լավագույն մեկնաբանություն» (2-րդ փուլ) անվանակարգը շնորհվել է Դիանա Ադամյանին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացել է Բելլ Թինգը‚ այս անվանակարգում հաղթողն ընտրվել է առցանց քվեարկության միջոցով‚ նա 2021-2022 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն կունենա։
«Արամ Խաչատրյան անունն ինձ համար շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը մի քանի անգամ կատարել եմ‚ և ամեն անգամ նորանոր զգացողություններ են առաջացել։ Ուրախ եմ մասնակցել առցանց մրցույթին՝ մի քիչ այլ ձևաչափով‚ սակայն ոչ պակաս հետաքրքիր։ Շատ ուսանելի էր առցանց մրցույթը‚ այն‚ ինչ յուրացրի‚ հետագայում կկարողանամ կիրառել»,- ասել է Դիանա Ադամյանը։
Մրցույթի փակման գալա համերգի ընթացքում նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հեռավար կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
138Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
275Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
36916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
128215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60512.09.2026, 23:54