Միխայիլ Գալուստյանի ու Ալեքսանդր Ռևվայի բիզնեսը ձախողվել է

Միխայիլ Գալուստյանին ու Ալեքսանդր Ռևվային պատկանող «Эйс Гейминг» ընկերությունը փակվել է, հայտնում է Mash Telegram-ալիքը: Կազմակերպությունը զբաղվում էր CS:GO խաղի համար նախատեսված տարրերի վաճառքով:
Գալուստյանին պատկանում է ընկերությունում 20% բաժնեմասը, իսկ Ռևվային՝ 5%-ը։ Նշվում է, որ բիզնեսն ի սկզբանե՝ սկսած 2016-ից, աշխատել է վնասով, իսկ վնասի չափը 2019-ին կազմել է 2,4 միլիոն ռուբլի: Ներկա պահին ընկերության կայքն անհասանելի է, իսկ ընկերության էջը սոցիալական ցանցերում վերջին անգամ թարմացվել է 2017 թվականին:
2019-ի հոկտեմբերին Գալուստյանը լքեց ТНТ-ն՝ տեղափոխվելով СТС հեռուստաալիք: Գալուստյանը պնդում էր, որ չի վիճել նախկին գործատուի հետ աշխատավարձի չափի փոփոխման համար: ТНТ-ում աշխատած տարիներին կատակերգուն հանդիսացել է Comedy Club-ի ռեզիդենտ, նկարահանվել է «Наша Russia» հումորային նախագծում։
Ռևվան հանդիսանում է Comedy Club-ի ռեզիդենտ, իսկ 2019 թվականից ներառվել է ամենաբարձր վարձատրվող կատակերգուների ցանկում: Հայտնի է, որ Ռևան կոորպորոտիվներին մասնակցելու համար պահանջում է 2 միլիոն ռուբլի գումար:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
6302:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
6000:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
152Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
106Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
66Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
111Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
174Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
75Երեկ, 22:54