Քոչարյանի գրավի գումարի մեծ մասը վճարել են Սամվել Կարապետյանն ու ռուսները

Երկու օր առաջ դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Գրավի չափը սահմանվեց 2 միլիարդ դրամ, ինչն աննախադեպ էր։ Հանրությունն արագ արձագանքեց այս որոշմանը և նշում էր, որ նույնիսկ գումարի չափը խնդիր չի լինի Քոչարյանների համար, քանի որ նրանց համար դա փոքր գումար է։ Հասարակության մեկ այլ շերտ էլ քննարկում էր այն թեզը, որ Քոչարյանի հաշիվներին արգելանքներ են դրված, բայց եթե, այնուամենայնիվ, նրանք վճարեն այդ գումարը, ապա պետությունը պետք է նոր գործ հարուցի նրա ընտանիքի դեմ՝ ապօրինի հարստացման մասով։
Սակայն, գիտակցելով սպասվող քննադատությունների նոր ալիքը, Քոչարյանի պաշտպանական թիմն արագ շրջանառության մեջ դրեց տեղեկություններ այն մասին, որ «բազմաթիվ գործարարներ և ուժեր պատրաստակամություն են հայտնել օգնել գրավի վճարման հարցում»՝ այդկերպ չեզոքացնելով գրավի թեմայի շահարկումը։
Ասում են, որ գրավի հիմնական մասը վճարել է ռուսաստանաբնակ միլիարդատեր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ գրավի զգալի մասերն էլ վճարել են գործարար Սերգեյ Համբարձումյանը՝ «Մոնարխ» ընկերության նախագահ, Վլադիմիր Եվտուշենկովը՝ «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր, Գենադի Ստեփանյանը՝ ռուսաստանաբնակ գործարար։ Ասում են նաև, որ վերջինների անունները հրապարակվել են այն նպատակով, որ հանրությանը ներկայացվի, որ Քոչարյանը լայն աջակցություն ունի ռուսական շրջանակներում։

«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
3016:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
3615:36
«Ռուսաստանը Կիևում գտնվող դեսպանատներին տեղեկացրել է վտանգի մասին»․ Պեսկով
8715:18
«Դրանով ոչ ամրապնդվեց պետության անվտանգությունը, ոչ էլ թուլացավ»․ Արեգ Սավգուլյան
5815:12
«Հանձնելն ինչ-որ բանի դիմաց է լինում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5915:00
«Ադրբեջանցին հասել է Սյունիքի կենտրոն», «լա՛վ, հասկացա՛նք»․ վեճ՝ լրագրողի և Անդրանիկ Քոչարյանի միջև (տեսանյութ)
8914:30
«Չեք վախենո՞ւմ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ձեր թեկնածուների ճակատագրից»․ լրագրողը՝ ընդդիմադիր պատգամավորներին (տեսանյութ)
5914:18
«Նշված հայտարարությանը պետք է արձագանքեն օրվա իշխանությունները». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6514:12