ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ հատուկ չարթերային չվերթի վերաբերյալ
![]() 310 Շաբաթ, 20 հունիսի, 2020 թ., 20:30 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել հատուկ չարթերային չվերթի վերաբերյալ. «Հայտնում ենք, որ հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Հատուկ չվերթով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը): Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից հունիսի 21-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։ Հաշվառումը կմերնարկի հունիսի 21-ին ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։ Ստորև հրապարակում ենք այս չվերթով մեկնողների անունները»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
