«Օր առաջ բացահայտեք իրավապահ համակարգի խլուրդներին». Դավիթ Սանասարյան
![]() 628 Կիրակի, 21 հունիսի, 2020 թ., 21:30 Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհաջողություններից պետք է ոչ թե ընկճվել, այլ՝ կարևոր դասեր քաղել։ Ուղղակի խորհուրդ կտայի դատավորներին հայհոյելու փոխարեն շատ լուրջ վերանայվեր դատական հանակարգի բարեփոխումների ծրագիրը, օպերատիվ ծառայություն-քննչական-դատախազություն աշխատանքի արդյունավետությունը, և ոչ միայն, ու այո՛, եթե մի օր վերանայվի վեթինգի գաղափարը, ապա դատավորներից առաջ դատախազներին ու քննիչներին վեթինգ արեք։ Խորհուրդ կտայի նաև օր առաջ բացահայտել իրավապահ համակարգի խլուրդներին, ովքեր նախկին հանցավոր իշխանության հետ պորտալարերով են կապված, քավոր-սանիկ և այլ հարաբերություններով փոխկապակցված։ Վստահ եմ՝ ինձնից լավ գիտեք ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ համատեղ բիզնես ունի, ով ում ինչ լավություն է արել ժամանակին, կամ ով ինչի համար է ներդրվել կամ առաջ քաշվել։ Վերջիվերջո, ինֆորմացիայի արտահոսքը պոզով ու պոչով չի լինում։ Արագ ու ճշգրիտ գործողություններից հետո դավադրության բոլոր ծրագրերը կդառնան անպիտան»։ |

Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
8412:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
6912:30
«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
9212:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
12412:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
11111:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
12311:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
13311:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
16811:12
