«Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ անհամաձայնություն ունի»․ Երեմ Սարգսյան
![]() 863 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 10:15 Գ․ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում և որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ և մատչելի: Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել և քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել և հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Այն, որ դատախազությունն այսպիսի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ պրակտիկա է իր համար ձևավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է: Եթե անգամ ասյ քրեական գործով ևս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի և դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ: Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառտուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաև այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՊՐՈՖԵՍՈՐ Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված. Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտկանակի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի: Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի և ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը ևս կլինի բողոքարկման առարկա»: |
«Երկրում լուրջ փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, մեկ միտինգով, մեկ երթով»․ Վահե Հովհաննիսյան
3716:48«Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի վտանգը կրկին մեծանում է»․ #Newsweek
7816:47«Ո՞նց կարելի է այդ առանձնյակի հետ դրական բանի մասին պայմանավորվել»․ Սուրեն Սահակյան
8416:30«Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
9316:18«Եկեղեցու դեմ գործողությունները ոչ թե իշխանությունների նախաձեռնությունն են, այլ՝ արտաքին ուժերի»․ Ժերար Ռաիսյան
7516:06Իրաքում սկսվել է Քրդական բանվորական կուսակցության զինյալների զինաթափումը (տեսանյութ)
15715:23«Չեն կարողանալու ապացուցել․ փոխելու են Արթուր Սարգսյանի և ՀՅԴ անդամների հոդվածները»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
13515:00«Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»․ Պեսկով
19814:53