«Մենք թաքուն, մութ պայմանավորվածությունների չենք գնում». Շաքե Իսայան
![]() 1055 Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 12:05 Լրագրողներն այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ կա՞ն բանակցություններ, պայմանավորվածություններ արտախորհրդարանական ուժերի հետ․ որևէ հուշագիր ստորագրվե՞լ է: «Մեր խմբակցությունը թաքուն, մութ պայմանավորվածությունների չի գնում․ որ ուժերի հետ համագործակցում ենք, դրա մասին բարձրաձայնել ենք: Թե ինչպիսին կլինի համագործակցության շարունակությունը, դեռևս քննարկվում է: Եթե նմանատիպ բան տեղի ունենա, մենք դրա մասին կհայտարարենք: Այս պահին նման գործընթաց մեր օրակարգում չկա»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ բազմիցս հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Նա, ինչպես նաև ՀՅԴ-ն, հունիսի 17-ի դատարանի բակում էին՝ աջակցելու Ծառուկյանին։ Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ արտախորհրդարանական այլ ուժեր ևս, ինչպես նաև խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը կհամախմբվեն՝ իշխանության հրաժարականը պահանջելու համար: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
