Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ճապոնիայում սկսել են վիրտուալ հարսանիքներ անցկացնել «Լուսնի վրա» և «օվկիանոսի հատակում»

Ճապոնիայում սկսել են վիրտուալ հարսանիքներ անցկացնել «Լուսնի վրա» և «օվկիանոսի հատակում»
787
Երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ., 23:35

Ճապոնիայում կորոնավիրուսի հետևանքով համատարած չեղարկվել են հարսանեկան արարողությունները։ Սա իր հերթին հանգեցրել է նոր բիզնես նախագծի՝ վիրտուալ հարսանիքների ստեղծմանը։
«V-Wedding» նախագծի մասին պատմել են ընկերության նախագահներ Մասակի Անդոն և Տոսիա Նիիկուրան.
«Կորոնավիրուսի պատճառով անհնար է դարձել հարսանեկան արարողությունների անցկացումը։ Ես մտածեցի այն օնլայն կազմակերպել և դարձնել անմոռանալի մի հիշողություն։ Մենք պարոն Մասակի Անդոյի հետ քննարկեցինք և արդյունքում ստեղծեցինք ծառայության այսպիսի ֆորմատ։ Դա եղավ սկիզբը»- ասել է Տոսիա Նիիկորան։
«Դա գրեթե նույնն է, ինչ Zoom-ով երեկույթը։ Երբ ես իմացա, որ Նիիկուրին և նրա «CHET» խումբը վիրտուալ ստուդիա ունեն և նրանք կարող են հեռարձակումներ իրականացնել, ես հասկացա, որ օնլայն հարթակում կարելի է անել այն ամենն, ինչ դեռ չի արվել, օրինակ՝ հարսանիքի արարողությանը կմասնակցեն այն հյուրերը, ովքեր տարբեր պատճառներով չէին կարողացել գալ։ Ավելին, այս ձևաչափով կարող ենք շարունակել կորոնավիրուսի ավարտից հետո: Ամեն ինչ սկսվել է կորոնավիրուսով, բայց հնարավոր կլինի շարունակել հետագայում»,- նշել է Անդոն:
Հիմնադիրները նշել են նաև, որ այս ֆորմատը հնարավորություն է ընձեռում, որ հարսանիքներին ելույթ ունենան նորապսակների նախըտրած արտիստները կամ միացնել տարբեր նկարներ։
Հյուրերին ուղարկվում է օնլայն հրավիրատոմս, որում նշվում է օրն ու ժամը, և նրանք նշված ժամանակին միանում են հարսանիքին։ Միակ տարբերությունն իրական և օնլայն հարսանիքների միջև այն է, որ նորապսակների ետևում կանաչ էկրան է և ֆիզիկապես հյուրերը ներկա չեն։ Հյուրերը երիտասարդ զույգերին տեսնում են մեկ Լուսնի վրա, մեկ ծովում կամ էլ հին ճարտարապետական հուշարձանների ֆոնին։
«Մենք իրական ժամանակում հարսանիք ենք անում, այդ պատճառով վիրտուալ պատկերը մոնտաժելը նույնպես իրական ժամանակում է։ Գլխավորն այն է, որ բոլորը դիտում են ոչ թե նախապես ձայնագրված տեսանյութը, այլ իսկապես մասնակցում են արարողությանը», - պարզաբանել է Նիիկուրան։
Առաջին վիրտուալ հարսանիքը տեղի է ունեցել մայիսի 24- ին։ Նորապսակներն իրենց հարսանիքն «անցկացրել են» Հավայան կղզիներում։
Նախապատրաստական աշխատանքները տևում են 2-ից 3 ամիս։ Նախատեսվում է հետագայում, դահլիճում անկացվող հարսանիքների ժամանակ, վիրտուալ անցկացնել այն հյուրերի համար, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել։
Հաջողության ևս մեկ գործոն է միջոցառման արժեքը․160 հյուրերի մասնակցությամբ արարողությունը՝ 6- ից 14 անգամ մատչելի է, քան ստանդարտ հանդիսությունը։