Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
1122 Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 14:40 Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտեց՝ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով, գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցեց դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի համար պահանջում էր 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Ղրղզստանի նախկին նախագահին ձերբակալել էին անցյալ տարի օգոստոսի 9-ին՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի Ալֆա հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Ուսենբեկ Նիյազբեկովի սպանության մեղադրանքով: Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունը վերսկսել էր հետաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Ղրղզստանի նախկին փոխվարչապետ Շամիլ Աթախանովը, Առողջապահության նախկին նախարար Դինարա Սագինբաևան, նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք, ըստ հետաքննության, դիտավորությամբ ախտորոշել էին Բաթուկաևի մոտ ծանր հիվանդություն, ինչը հիմք էր հանդիսացել խուսափել պատիժը կրելուց: |
«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3716:18«Ժաննա Անդրեասյանի պատասխանատվությունն ամենածանրերից մեկն է լինելու»․ Մենուա Սողոմոնյան
5615:48«Իսկ մեզ այստեղ համոզում են, որ շուտով խաղաղ ապրելու ենք ադրբեջանցիների հետ»․ Արմեն Հայրապետյան
7015:24«Նախկիններից մնացած փողատերերը ներկա իշխանությունների հետ պասերով խաղում են»․ Ն․ Կիրակոսյան
6415:18«Սա է Հայաստանի արդի բուրժուազիայի անհայրենիք դեմքը»․ Ոսկան Սարգսյան
11315:00Քաղաքացիները տրակտորներով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ)
10614:30Իրազեկման երթ Գյումրիում՝ ի զորակցություն Տավուշի (տեսանյութ)
8114:18«Մարդիկ անզորությունից լացում են, դու բասկետբոլի գնդակ ես ստուգո՞ւմ»․ Բագրատ Սրբազան
10414:00