Renault-ը, Nissan-ը և Mitsubishi-ն ներկայացրել են ճգնաժամի հաղթահարման նոր նախագիծ

Ֆրանս-ճապոնական դաշինքը հրապարակել է զարգացման նոր ռազմավարություն՝ նախատեսելով տարբեր շուկաներում և հատվածներում դերերի հստակ բաշխում։
Ֆրանս-ճապոնական դաշինքը՝ Renault - Nissan - Mitsubishi-ն ներդրել է զարգացման նոր ռազմավարություն, որը պետք է օգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամն ու առաջատար դիրք զբաղեցնել առանցքային շուկաներում: Ծրագիրը ենթադրում է ծախսերի զգալի կրճատում՝ շնորհիվ տարբեր տարածաշրջանների գործընկերների միջև դերերի հստակ բաշխմանը:
Դաշինքի ներկայիս ղեկավարները որոշել են հրաժարվել Renault-Nissan-ի նախկին ղեկավար Կառլոս Ղոսնից, որը ձգտում էր ընկերության լիարժեք միավորմանը: Նոր բիզնես պլանը նախատեսում է շուկայի տարբեր հատվածներում, «առաջնորդների» նշանակում։
Յուրաքանչյուր դասում գործընկերները կունենան ընկերության կողմից առաջադրած, այսպես կոչված, ապրանքանիշերի «մայր» մոդելը, ինչպես նաև «քույր ընկերությունները», որոնց ստեղծման համար պատասխանատու կլինեն նշանակված «առաջնորդ» մասնագետները: Ենթադրվում է, որ նման սխեման կօգնի խնայել մինչև 40%՝ նոր արտադրանքների զարգացման համար:
Բացի այդ, Renault-ը, Nissan-ը և Mitsubishi-ն, կախված տարածաշրջանից, ունեն առաջնային դերերի հստակ բաշխում: Nissan-ը լիովին պատասխանատու կլինի բիզնեսի համար՝ Չինաստանում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում, իսկ Renault-ն իր վրա կվերցնի Եվրոպայի, Ռուսաստանի, Հարավային Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի շուկաները: Ինչ վերաբերում է Mitsubishi-ին, ապա ընկերությունը կդառնա հիմնականը Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի տարածքում:
Պայմանագրի կարևոր մասն է նաև նոր խաչմերուկների զարգացումը: Այսպիսով, Nissan-ի մասնագետներին կվստահվի միջին և կոմպակտ ամենագնացների ստեղծումը, մինչդեռ Renault-ը շուկաներում կներկայացնի ենթակոմպակտ ճանապարհային փոխադրամիջոցները։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
24014.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
26214.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
35313.09.2026, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
56511.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
79108.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
109603.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
115502.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
138627.08.2026, 23:54