Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել. ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել. ՍԴ
266
Չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ., 17:40

Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել»: