Ովքե՞ր են ՍԴ անդամության թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ուրբաթ օրվանից, երբ ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, իշխանությունը կանցնի ՍԴ կազմը փոխելու գործուն քայլերին։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ նոր նախագահ է դիտարկվում ՍԴ գործող դատավոր Արման Դիլանյանը, որը դատավոր է ընտրվել հեղափոխությունից հետո։ Նրա թեկնածությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Իսկ իշխանության երբեմնի սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեման կարծես թե փակված է։
ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ ՍԴ դատավոր, ինչպես նաև նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, «ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական և բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը»: Ի դեպ, քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելու տարբերակը, քանի որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, եղել աշխատակազմի ղեկավար, բայց իշխող թիմում եզրակացրել են, որ Վարդանյանն իր տեղում «անփոխարինելի» է՝ ԱԺ-ում չունեն ուժեղ իրավաբան։ Իսկ նոր դատավորների փնտրտուքը շարունակվում է, առայժմ հնչում են նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Վճռաբեկի դատավոր, 62-ամյա Մամիկոն Դրմեյանի անունները»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
11713:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
10009:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
15401:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
14900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
14300:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13700:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
110Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
107Երեկ, 23:12