«Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել». Նաիրա Զոհրաբյան
![]() 354 Երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ., 22:25 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք հրեշ եք, պարոնայք Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր՝ լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ: Եվ ահա, Ամուլսարի այս «պահնորդներն» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին: Նրանք այս նկարում պատկերված ձագուկներն են, որոնք ծնվել էին մի քանի ամիս առաջ: Ինձ զարհուրեցրեց այս ձագուկներին մեքենայի անիվների տակ դաժանաբար ջնջխած անձանց անտարբեր բացատրությունը, թե՝ միտումնավոր չենք արել, պատահաբար է ստացվել: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ՝ դիմում եմ ոստիկանությանը՝ կան բոլոր ապացուցող տեսանյութերը, որ ձագուկներին գցել են մեքենայի տակ և սպանել, ինչը չեն հերքում այդ սպանդի հեղինակները: Անհապաղ պետք է հարուցվի քրեական գործ և ավտոռալլիի սիրահար շումախեր-պահնորդները պիտի Քրեական օրենսգրքի նշյալ հոդվածի ողջ խստությամբ դատապարտվեն: Ինչ վերաբերում է Ամուլսարի պաշտպանական դիրքերը «ճեղքելու» նոր օպերացիային, ապա ես, որպես տվյալ տարածաշրջանի պատգամավոր և որպես Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի, անձամբ կլինեմ տեղում և կփորձեմ հասկանալ, թե ի՞նչ նոր ավանտյուրա են փորձում իրականացնել Ամուլսարի տերերը: Ասեմ նաև, որ այս պահին իմ գործընկեր, «Friends of Lucky» կազմակերպության համանախագահ Արտյոմ Վարդանյանը ողջ մնացած ձագուկներին տեղափոխում է Երևան և նրանք, ովքեր կցանկանան որդեգրել ձագուկներին, կարող են դիմել «Friends of Lucky» կազմակերպությանը»: |

«Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին՝ ժամը 12․00-ին»․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
400:48
«Ես բարձունքը գրավելու եմ առանց զոհի». ինչպես «Սիսական» ջոկատը գրավեց անմատչելի թվացող Նարեշտարը
6400:30
««Թրամփ»-ն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղի»-ն՝ նույնպես». Ստեփան Դանիելյան
74Երեկ, 23:54
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր». Prison Monitoring Group
94Երեկ, 23:36
«Այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ». Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
102Երեկ, 23:30
«Դուք դեռ պետք է իրավունք ունենաք Արթուր Ավանեսյանի անունը տալու». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
141Երեկ, 23:24
«Թույլ տվեք որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը»․ Գայանե Մինասյան
115Երեկ, 23:18
«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է (տեսանյութ)
91Երեկ, 23:12
