ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. հուլիսի 7-ին նշանակված նիստը կկայանա՞. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որևէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։ «Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի՝ դատական ճանապարհն է, և որևէ մեկի հետ չի ցանկանում առճակատման մեջ մտնել»: Իսկ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյա՞նը։ «Թոխյանը վատառողջ է, այդ պատճառով չի գալիս, Հրանտ Նազարյանը նույնպես չի գալիս»: Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞։ «Դժվար է ասել․ եթե դատավորները գան, կկայանա»: Կգա՞ն։ «Դարձյալ դժվար է ասել՝ պետք է նայել իրավունքի տեսանկյունից. մի կողմից՝ ԱԺ-ի ընդունած ՍԴ օրենքում փոփոխությունները նախագահն ասել է, որ չի ստորագրելու, մյուս կողմից՝ Արարատ Միրզոյանը ստորագրել է երեք դատավորների պաշտոնանկության ու Հրայր Թովմասյանի՝ դատավոր «դառնալու» մասին օրենքը և հռչակել, որ այն այլևս գործում է»: Ի՞նչ կլինի։ «Ճգնաժամն էլ ավելի կխորանա»:
Մանրամասները՝ թերթի համարում։

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2916:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
5615:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
5315:24
«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
6614:00
««Արևմտյան Ադրբեջանի համայնքն» աշխատանքային խումբ է ստեղծել՝ Հայաստանի տարածքում աղվանական ժառանգությունն ուսումնասիրելու համար»»․ ադրբեջանական ԶԼՄ
6813:42
«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան
6813:30
«Փաշինյանի դեպքն ամբողջվին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում»․ Արմեն Հովասափյան
7113:24
«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան
6813:12