«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել
![]() 95 Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 16:00 Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն էր ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել էին տարհանում․ անվտանգ տարածք էր դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ |
Իր երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը և հանձնվել
6012:50Վրացագետը՝ Վրաստանում ադրբեջանցիների կողմից հայկական բեռնատարների վրա հարձակման մասին
15300:00Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
423Երեկ, 22:50Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա (լուսանկար)
13525.01.2021, 23:00Ստամբուլում զինված տղամարդը վիրավորել է 3 ռուսաստանցու (տեսանյութ)
33725.01.2021, 20:40Բաքվի արվարձաններում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
21625.01.2021, 20:05ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ հղի կին
38225.01.2021, 12:50Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին
20724.01.2021, 17:10