«Լայվում ճվճվալով համակարգային բարդ խնդիրները չեն լուծվի». Կ. Վրթանեսյան
![]() 531 Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 02:10 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ եմ գրում համակարգերի, ենթակառուցվածքների, լոգիստիկայի բարդությունը թերագնահատելու մասին։ Երեկ այս մասին զինպատրաստության կոնտեքստում էի գրել, բայց կարելի է ցանկացած ոլորտի գրեթե ցանկացած խնդրից օրինակներ բերել։ Մեր կրթական համակարգի խնդիրներից մեկն այն է, որ այդ համակարգում «եփվողին»՝ սովորողին, համակարգային մտածողություն չեն տալիս։ Գուցե ասվում է, բայց նորմալ չի բացատրվում, որ, օրինակ, պետությունը բազմաթիվ տարրերից բաղկացած բարդ մեխանիզմ է։ Որ իշխանության ճյուղերը պետք է հավասարակշռեն միմյանց և ինչու է դա կարևոր։ Հետևանքն այն է, որ շատերս համոզված ենք, թե բարդ խնդիրները լուծելու շատ հեշտ ձևեր կան, որոնք մեզնից թաքցնում են «մութ ուժերը»։ Երեկ բացատրեցի, որ զինպատրաստության խնդիրը մեկ դասագրքով, մեկ առարկայով, մեկ լավ դպրոցով կամ ակումբով չի լուծվի։ Այսօր լրագրողի հետ խոսում էի տեղեկատվական անվտանգության, ու վերջին օրերի արտահոսքերի մասին, որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվել են զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալներ, փաստաթղթերի սկաններ և այլն։ Այստեղ էլ խնդիրը մեկ «ծակը», մեկ խոցելիությունը չէ։ Մի «ծակը» փակում ես, ուրիշ 40 հատ «ծակ» է հայտնի դառնում։ Խնդիրը նույնիսկ ոչ թե մեկ, այլ մի քանի հարթություններում է. կրթականից մինչև տեխնիկական և սոցիալական։ Ընդ որում, այս խնդիրներն անընդհատ հակազդեցություն են պահանջում։ Այնպես չէ, որ Իքս հարցն այսօր լուծեցիր, ու մինչև ժամանակների վերջ ապահովագրված ես։ Հենց մեջքդ թույլ թողեցիր, բոլոր ծակերից պրոբլեմներն սկսելու են դուրս գալ։ Շրջապատող աշխարհն է անընդհատ փոխվում՝ ամեն օր բերելով նոր սպառնալիքներ ու նաև հնարավորություններ։ Երբ իշխանության են գալիս մարդիկ, որոնք համոզված են, որ համակարգային բարդ խնդիրները հնարավոր է լուծել մեկ կամ երկու պաշտոնյայի փոխելով կամ լայվում ճվճվալով, համակարգերը/ենթակառուցվածքներն սկսում են քայքայվել, իսկ խնդիրները կուտակվում են ձնե գնդի սկզբունքով։ Այդ իրավիճակում ցանկացած ցնցում կարող է դառնալ մահացու պետության համար։ Ընդ որում, մարդկանց մեծ մասը չեն հասկանալու, թե «ոնց էղավ, որ սենց էղավ», քանի որ արտաքնապես ամեն ինչ թվում էր, թե օք է...»: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
