Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել. «Հրապարակ»

«Պարզվում է՝ դիմակ չդնելու համար տուգանքների չափը կրկնապատկելու մասին աղմկահարույց նախագիծը, որը հանվեց շրջանառությունից, «Իմ քայլին» «դեմ» է տվել կառավարությունը։ Ի սկզբանե իշխող խմբակցությունում դեմ են եղել ամեն ինչ իրենց վրա վերցնելուն, պատահական չէ, որ նախագծի հիմնական զեկուցող էր նշանակվել Մարիա Կարապետյանը, քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովից որևէ մեկը չէր համաձայնել այդ բեռը ստանձնել։
Նա բարձր իշխանությանն իր «հավատարմությունն» ապացուցելու խնդիր ուներ։ Իսկ երբ հանրային մեծ աղմուկ է բարձրացել, գործի է անցել Արարատ Միրզոյանը և կառավարությանն ասել է, թե սա վնասում է իրենց իմիջին, ամեն ինչ չէ, որ կարող են ջարդել իրենց վրա։ Մեզ պատմեցին, որ իշխանական խմբակցությունում նույնքան վրդովված են «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից դուրս թողնելու կառավարության մտադրությունից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան
1403:06
«Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը»․ Վարուժան Գեղամյան
3502:06
«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան
4901:12
«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
5800:54
«Չեք թաղի ընդդիմադիրի ձայնը․ դուք ողորմելի եք, պարոնա՛յք իշխանապահներ»․ Լիլիթ Գալստյան
5900:24
«Ջրհեղեղից 2 տարի է անցել, սակայն Այրում կայարանի նոր կամրջի շինարարությունը չեն սկսել»․ Ոսկան Սարգսյան
4800:12
«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան
60Երեկ, 23:36
«Ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. աշխատանքը կորցրեց»․ Անի Գևորգյան
110Երեկ, 23:24