«Մեր ջահել իրավագիտակցությունը». Հրանուշ Խառատյան
![]() 443 Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 05:10 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ջահել իրավագիտակցությունը Երեկ հայտնի դարձավ, որ «Եվրոպական դատարանը մերժում է Հայաստանում սահմանադրական ռեֆորմի դեպքում միջանկյալ միջոցի կիրառումը»։ Սա՝ Սահմանադրական դատարանի նախագահի և երեք անդամ/դատավորների հայցի առթիվ: ՄԻԵԴ-ն ասում է՝ սիրելի իրավաբաններ, եկեք քննենք ձեր աշխատանքի հետ կապված իրավունքների խախտման հարցերը, բայց վազն անցեք, Սահմանադրական ռեֆորմը ձեր կյանքին և նույնիսկ ապագային անմիջական և անվերադարձնելի վտանգներ չի պարունակում, միջանկյալ միջոցների կիրառման կարիք չկա, դուք, ի՞նչ է, Սահմանադրական դատարանի իրավաբա՞ն չեք, չգիտե՞ք, որ ՄԻԵԴ-ը մարդու իրավունքի խախտումներով է զբաղվում, ոչ թե քաղաքականությամբ: Ինչ մնում է աշխատանքային իրավունքների խախտմանը, ՄԻԵԴ-ն ասում է՝ «Կծանոթանանք, բա ո՜նց, կամաց-կամա՜ց կծանոթանանք, կքննենք, կորոշենք»: Մնում է, որ դիմորդները բորբոքված հակադարձեն՝ «էդ մեդալները կամաց-կամա՜ց ծանոթանալով եք ստացե՞լ», ՄԻԵԴ-ն էլ հանդարտ և ինքնավստահ կարգի հրավիրի՝ «երիտասա՛րդ....»: Սա երեքի՝ քսան և ավելի տարիներ շարունակ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պոստին գտնված մարդկանց իրավագիտության և իրավագիտակցության մասին է: Երիտասարդ ենք, այո՛, երիտասարդ երկիր ենք՝ դժվար կայացող երիտասարդ, երևի ավելի ճիշտ կլինի ասել «ջահել» (տարիքով և փորձով չիմաստնացված խենթ) իրավագիտակցությամբ: Փնտրում և դեռևս չեմ գտնում ՄԻԵԴ-ի որոշումը քաղաքական մեկնաբանողների բանակից սպասվելիք հեղեղը: Չգիտեմ՝ շոգե՞րն են ազդում, կորոնավիրո՞ւսն է ազդում, իրավական գիտելիքի պակա՞սն է մեղավոր, քաղաքական ընդդիմության դժվար կայացող միջավայրի անհամերաշխությո՞ւնը, իրավունքն ու քաղաքականությունը հետևողականորեն նույնականացնե՞լը, թե՞ մեր երկրում իրավունքը գլուխ չի գալիս, ոնց որ Գաբո բիձու երկրում՝ «աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում։ Դե՛, զարմանալու ի՞նչ կա որ. էնպես երկիր կա՝ հավք չի ապրում, էնպես երկիր կա՝ ցորեն չի դուրս գալի, ամեն աշխարհք մի տեսակ բնություն ունի, բայց էս մեր նոր ուսում առածները էսքանն էլ չեն հասկանում»»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
