«Կեղնի մի օր վերևից տեսնեմ, թե էս աշխարհը ընչիա սենց ծուռ». այսօր Գալյա Նովենցի ծննդյան օրն է

«Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը»,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի նշանավոր դերասանուհի, հայ կինոյի մայր Գալյա Նովենցին: Այսօր դերասանուհու ծննդյան օրն է (ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին Երևան քաղաքում):
Գալյա Նովենցի աստեղային ժամը եղավ «Մեր մանկության տանգոն» ֆիլմով: Դերասանուհու տաղանդով հիացան համաշխարհային կինոյի շատ մեծություններ:

Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Հին օրերի տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն:

«Հիմա եմ հասկանում, որ մայրս եթե ավելի բաց լիներ, ավելի հաճախ խոսեր, հանդիսատեսը տասն անգամ ավելի շատ ինֆորմացիա կունենար նրա մասին: Դա նրա ընտրությունն էր, Գալյա Նովենցն ինչ-որ չափով հանելուկ մնաց իր հանդիսատեսի համար»,- հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել է որդին՝ Հակոբ Ղազանչյանը:
1995 թվականից Գ․ Նովենցը բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

«Իմ պատվի ու արժանապատվության անունն Արցախ է». Արման Նավասարդյան
7100:24
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի
90Երեկ, 17:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը (լուսանկար)
10817.06.2026, 21:06
Նորահայտ հնավայրի պեղումներ՝ Վեդիի մերձակայքում (լուսանկար)
19916.06.2026, 00:48
Ռիո դե Ժանեյրոյի Հիսուսից էլ բարձր. լեհ միլիարդատերն Աստվածամոր՝ 55-մետրանոց արձան է կառուցում (լուսանկար)
87915.06.2026, 23:13
Բացահայտում Տաթևի Մեծ անապատում. գտնվել է համալիրի արևային ժամացույցը (լուսանկար)
23615.06.2026, 01:00
Մահացել է Վոլֆգանգ Գուստը
29613.06.2026, 15:48
Մատենադարանին է նվիրաբերվել 4000-ամյա վաղեմության աքքադական կավե սալիկ
31612.06.2026, 13:48