Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները հետապնդվում են

Ռուսաստանում հայկական համարանիշերով ավտոմեքենաները չէին հետապնդվում, բայց վերջերս, ինչպես ՌԴ մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունն, սկսել են պահանջներ ներկայացնել նրանց նկատմամբ, գրում է «За рулем» կայքը:
Կարելի է ենթադրել, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանին ոչ միայն չի վճարվել տուրքը, այլև նման ավտոմեքենաները թույլ են տվել խախտումներ, որոնք արձանագրվել են ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով: Ի դեպ, 2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր ՌԴ Ներքին գործերի նախարարությանը, տրանսպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը, Դաշնային մաքսային ծառայությանը և Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ին մշակել երթևեկության կանոնները անտեսող օտարերկրյա վարորդներին պատժելու համար փաթեթ։ Սակայն, ըստ երևույթին, կարգադրությունը չի իրականացվել, փոխարենը որոշվել է արգելք սահմանել։
ՌԴ օրենսդրության մեջ հստակ բացատրություն չկա, թե արդյոք օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Այդպիսի համարանիշներով մեքենաների վարորդները կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1 կետի համաձայն:
Սակայն այն հակասում է ՌԴ Կառավարության 12.08.1994 N 938 որոշմանը (լրացված է 26.04.2020)՝ «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին» որոշմանը:
Համաձայն դրա, ԵՏՄ երկրների մեքենաները կարող են ազատորեն տեղաշարժվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Իսկ մաքսային օրենսդրության մեջ չկա արգելք՝ պաշտոնապես ձեռք բերված տրանսպորտային միջոցի շահագործումը իրականացնել ԵՏՄ տարածքում քաղաքացիների կողմից:

«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17609.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
29909.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
62506.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
67905.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
73104.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
68204.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
54704.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
61203.11.2026, 19:36