«Անթույլատրելի բացթողում է. ես պատահմամբ ողջ մնացի». Գարիկ Ղազարյան
![]() 320 Կիրակի, 12 հուլիսի, 2020 թ., 18:05 ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա անթույլատրելի բացթողում է, որը կարող էր և է կյանքեր արժենալ, ես պատահմամբ կամ Աստծո կամոք ողջ մնացի։ Գարիկ Սարգսյան, հարգելի մարզպետ, վստահ եմ՝ տեղյակ եք, որ Արտաշատ-Նոր կյանք-Արարատ ճանապարհի Տափերականի հատվածում շինարարական աշխատանքներ են ընթանում, բայց մինչ առավոտյան ուրախանում էի այս ծավալի աշխատանքով, դեռ չէի հասցրել նկատել, որ այսպիսի անփույթ ձևով է կատարվում (նշանները չի երևում, լույս չկա), քանի որ ճանապարհը լուսավորված չէ բավականաչափ, իսկ գյուղի բյուջեն, ընդհանուր ահռելի խնդիրներն ու պահանջները հաշվի առնելով, հազիվհազ հասցնում է մինչև ժամը գիշերվա 1-ը լուսավորել գյուղամիջյան ճանապարհը, ի դեպ, որի ամբողջ սպասարկումն ու «կահավորումը» մարզեպետարանի ենթակայությունն ու պարտականությունն է, համենայնդեպս, դա էլ խնդիր չէր լինի, եթե կոմունիկացիան կամ տրամաբանությունն ավելի լավ աշխատեր և շինարարություն իրականացնողների պատասխանատուն ճիշտ հրահանգավորեր, անհրաժեշտ պայմաններով ապահովեր կամ պահանջներ ներկայացներ։ Վստահ եմ, որ այս հարցով շուտափույթ կզբաղվեք, և թեկուզ զայրույթս անչափ մեծ է ու տեղին, ամենայն հարգանքով եմ այս ամենի մասին հայտնում՝ ցանկանալով հասնել խնդրի լուծմանն ու այլևս այսպիսի անպատասխանատու անգործության վերացմանը»։ |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
