«Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը խախտում է միջազգային իրավունքի նորմերը». իրավաբան
![]() 258 Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 21:40 Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումն առնվազն խախտում է միջազգային իրավունքի վերոնշյալ նորմերը, իսկ դրա համար նախատեսված պատասխանատվությունը միջազգային իրավունքում անվիճելի է։ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977թ.-ի օգոստոսի 12-ի կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ Արձանագրության 51-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը: Ոչ ընտրողական բնույթի հարձակումներն արգելվում են: Ոչ ընտրողական բնույթի հարձակումների թվին են պատկանում. Ոչ ընտրողական բնույթի զենքի օգտագործումը նաև արգելվում է Հաագայի 2-րդ՝ 1899թ.-ի «Պատերազմի օրենքների ու սովորույթների մասին» միջազգային կոնվենցիայով: Սակայն Ադրբեջանը չի վավերացրել վերոնշյալ կոնվենցիան: «Հանցագործության տարրեր» ակտը Միջազգային քրեական դատարանին օգնում է Կանոնադրության 6, 7 և 8 հոդվածների մեկնաբանման և կիրառման գործում, որոնցում համապատասխանաբար սահմանված են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանցակազմերը: Թեև Ադրբեջանը չի վավերացրել Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունները, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը, դա վերջինիս չի ազատում խաղաղ բնակչության և զինվորականների միջև տարբերակելու սկզբունքի խախտման դեպքերի համար պատասխանատվությունից քանի որ վերոնշյալ սկզբունքը համարվում է սովորութային նորմ երկրների պրակտիկայի կողմից: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի ուսումնասիրությունում ևս ամրագրված է վերոնշյալ սկզբունքը՝ որպես Խաղաղ բնակչության և զինվորականների միջև չտարբերակելու արգելքը նախատեսված է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից տրված «Ատոմային զենքեր» Խորհրդատվական Կարծիքում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք»: |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
