Արթուր Դավթյանը դիմել է ԲԴԽ-ին՝ 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրող գործընկերներիս հետաքրքությունը մասամբ բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեղեկացված լինելու հանրության իրավունքը՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
Քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն:
Ուզում եմ հիշեցնել, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատաան քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ տեղակալը»:

Աժ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1410:12
«Լրջանալու պահը շարունակական բաց թողնելն արդեն ազգային վատ բնավորություն է դարձել». Մարգարիտ Եսայան
2709:54
«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
5709:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4908:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
10100:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
108Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
112Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
336Երեկ, 18:13