Թուրքիայի հայտարարությունները նպաստեցին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը. դեսպան
![]() 965 Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 20:30 Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը ռուսական РБК-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանանին առաջացած լարվածության պատճառների մասին: Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած սրացմանը նախորդել է Բաքվի հայտարարությունների շարքը, որոնք երկրի հասարակությանը պատրաստում են հնարավոր ռազմական գործողությունների։ «Հատկապես հուլիսի 6-ին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում էր Բաքվի դուրս գալ բանակցային գործընթացից»,- նշել է Տողանյանը: Տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններն իրականում չեն ընթանում: Նա նաև քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պասիվության համար: «Փաստացի, Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին մեղադրել է անգործունակության մեջ, հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի գործում, և որ միջազգային իրավունքն իրենց համար զենք է, անհրաժեշտ է ապավինել զինված ուժերին: Եվ իհարկե, այս ամենին նպաստեցին հարևան Թուրքիայի հայտարարությունները»,-ասել է Տողանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
