ԱԱԾ-ից կադրերի հոսքը շարունակվում է. «Հրապարակ»
![]() 253 Շաբաթ, 18 հուլիսի, 2020 թ., 09:25 «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի 4-ին լուր էինք հրապարակել՝ «ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներ են դիմում գրել» վերնագրով։ Ներկայացրել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայությունից արտահոսքի նոր ալիք է սկսվել։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, ով համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում է գրել նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։ Այս դեպարտամենտի աշխատանքները գտնվում էին Բազիկյանի համակարգման ներքո։ Սրանք համարվում են ԱԱԾ ամենակարևոր պաշտոնները։ Մենք տեղեկացանք, որ նրանք վաղուց՝ դեռ Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում և կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Մեր տեղեկություններով, սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23601:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
33600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
444Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1037Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
467Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1260Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1192Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1014Երեկ, 14:24
