Մարգարիտա Սիմոնյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին

«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել իր «Telegram» ալիքում՝ դիմելով ՀՀ իշխանություններին:
«Դիմում եմ Հայաստանի իշխանություններին: Հենց իշխանություններին է, այլ ոչ թե ժողովրդին, որի մաս եմ հանդիսանում ես: Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր ինտերնետային զորքերը կեղտոտում են իմ սոցէջերը (ագրեսիվ ձևով) պահանջելով՝ «արտահայտել իմ դիրքորոշումը»: Խնդրում էին՝ արտահայտում եմ:
Նայեք ձեզ կողքից: Տեսեք՝ ինչ եք անում: Ինչպես եք ձեզ պահում։ Ինչպիսի՞ հայեր եք: Հայերը ազնիվ, ազնվական և շնորհակալ ժողովուրդ են: Միշտ էլ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք այնպես, ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):
Ի պատասխան Ռուսաստանի երկարատև բարության և պաշտպանության, դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է:
Բացառապես քաղաքական վրեժխնդրությունից՝ դուք կալանավորեցիք Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուսաստանի անփոփոխ դաշնակցին։ Հատուկ բանտարկեցիք, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» դեմքին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործն է․․․
Եվ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հիշեցիք, որ Ռուսաստանը նորից պետք է ձեզ օգնի: Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ»,- մասնավորապես գրել է նա:

«Որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան
4801:06
«Փաստացի ազդարարում է նոր քաղաքական ճնշումների փուլ»․ Սուրեն Սուրենյանց
4600:48
«ՀՀ քաղաքացիների մի հատվածին ընտրական իրավունքից զրկելը սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Արա Պողոսյան
4300:36
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
5200:12
«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան
5300:06
«Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը»․ Հակոբ Բադալյան
64Երեկ, 23:54
«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ կստեղծենք հետընտրական կոալիցիա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
74Երեկ, 23:30
«Անկախ դիտորդ»-ը 3 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
59Երեկ, 23:00