Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Սպասվող եղանակի մասին

Սպասվող եղանակի մասին
381
Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 08:25

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

Եղանակը՝ Հայաստանի մարզերում ու Արցախում
Եղանակը՝ Հայաստանի մարզերում ու Արցախում

Հուլիսի 19-21-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը՝ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:

Եղանակը՝ Երևանում
Եղանակը՝ Երևանում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: