Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Այսօր Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
Վարդավառը Հայաստանում նշվել է նաև նախաքրիստոնեկան շրջանում և նվիրված է եղել Հայոց Աստղիկ դիցուհուն: Տոնի ժողովրդական Վարդավառ անունը բացատրվում է որպես հնդեվրոպական «var-ջուր և arr- ցողել, սրսկել» անունների համակցում, այսինքն «ջուր ցողելու», «ջուր լցնելու» տոն։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։
Վարդավառի խորհուրդը նաև եղել է ջրի պաշտամունքը, երբ աղերսել են արգասավորությունն ու պտղաբերությունը հովանավորող ուժերին։ Ջրին աղերսվող ծեսերն ունեցել են անձրև խնդրելու, հնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի կողմից շատ սիրված տոնը փոխակերպվեց քրիստոնեական տոնի:
Նշենք, որ այս տարի՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրում հաստատված արտակարգ դրությունով՝ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել ավանդական ձևով տոնը չնշել։

«Գոյ» թատրոնը վերադառնում է
172Երեկ, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
35607.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
40406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
41706.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
35906.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
31806.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
68502.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
271901.09.2026, 00:24