Քանյե Ուեսթն առաջարկել է Jay-Z-ին դառնալ փոխնախագահի թեկնածու

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն առաջարկել է Jay-Z-ին դառնալ իր թեկնածուն փոխնախագահի պաշտոնում, հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով Ուեսթի հետ հարցազրույցը:
Նա հայտարարում է, որ Jay-Z-ն իր «եղբայրն է» և նրանք «չափազանց կապված են»: Պարբերականը նշում է, որ Ուեսթն արդեն ունի փոխնախագահի պաշտոնի թեկնածու՝ Վայոմինգից քահանա Միշել Տիբդալը: Սակայն, ըստ Ուեսթի՝ այդ մասին խոսել են Տիբդալի հետ, և նա համաձայնել է իր վարչակազմում այլ պաշտոն զբաղեցնել, եթե Jay-Z-ն ընդունի առաջարկը: Սակայն դեռ պարզ չէ, արդյոք Jay-Z-ն ընդունել է առաջարկը, թե ոչ։
Քանյեի նախընտրական արշավի կարգախոսը պարզ «այո» է: Նրա խոսքով, այժմ նա ունի ընդամենը երկու խորհրդական, դա նրա կինն է՝ Քիմ Քարդաշյանը և գործարար Իլոն Մասքկը, որին Ուեսթն առաջարկել է դառնալ «տիեզերական ծրագրի» ղեկավարը:
Ուեսթն իր Twitter-ում շաբաթ օրը հղում է տեղադրել՝ խնդրելով ստորագրել, որպեսզի իր անունը ներառեն նախագահական ընտրությունների քվեաթերթիկներում:
Հիշեցնենք, որ Քանյեն նախագահական աթոռի համար մրցավազքին մասնակցում է որպես անկախ թեկնածու։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, իբրև թե Քանյեն մտափոխվել է, սակայն, ինչպես ավելի ուշ պարզ է դարձել, դա չի համապատասխանում իրականությանը:

«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
2917:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
3717:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4416:48
«Դատավոր, դատախազ, քննիչ... նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով են»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4116:42
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5116:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
9415:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
6215:24
«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
7214:00