Եգիպտոսի խորհրդարանը թույլատրել է իր բանակին մտնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական ներխուժման

Եգիպտոսի խորհրդարանը հաստատել է նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի առաջարկը՝ թույլ տալ զորքերին մտնել Լիբիա՝ ընդդեմ թուրքական ներխուժման՝ սատարելով Լիբիայի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգին, հայտնում է տեղական «Ալ-Ահրամ» թերթը:
Ինչպես նշում է լիբանանյան Daily Star-ը, ավելի վաղ Եգիպտոսի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում հրադադարի անհրաժեշտության և իրավիճակի սրման կանխարգելման հարցը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին խոստացել է զորք ուղարկել Լիբիա, եթե Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջի ուժերը փորձեն գրավել Լիբիայի Սիրտ և Ալ-Ջուֆրու քաղաքները:
Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ լիբիացի գեներալ Հաֆթարի ուժերին աջակցում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը: Ֆաիզ Սարաջիի կողմից են Թուրքիան, Քաթարը և Իտալիան:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
8601:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
8500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
94Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
242Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
105Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
101Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
101Երեկ, 16:12