1956թ․ ի վեր առաջին անգամ չեղարկվել է Նոբելյան մրցանակաբաշխության հանդիսավոր ճաշկերույթը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Նոբելյան մրցանակի հանդիսավոր ճաշկերույթը կչեղարկվի, այս մասին հաղորդել Է շվեդական Dagens Nyheter թերթը:
2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները կհայտարարվեն, սակայն 1300 հյուրերի մասնակցությամբ ճաշկերույթը, որն անցկացվում է դեկտեմբերի 10-ին, չի կայանա:
«Երկու խնդիր կա. չենք կարող իրար մոտ հավաքել շատ մարդկանց։ Եվ պարզ չէ՝ արդյոք այդքան մարդ կկարողանա ժամանել Շվեդիա»,- ասել է Նոբելյան հիմնադրամի նախագահ Լարս Հեյքենշթենը։
Վերջին անգամ խնջույքը չեղյալ է հայտարարվել 1956 թվականին՝ Հունգարիայում Խորհրդային Միության ներխուժման դեմ բողոքի պատճառով։ Այն նաև չեղյալ է հայտարարվել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։
Գիտության, գրականության և խաղաղության բնագավառում ձեռքբերումների համար մրցանակները հիմնվել և ֆինանսավորվել են շվեդ գյուտարար և գործարար Ալֆրեդ Նոբելի կտակի հիման վրա և շնորհվում են 1901 թվականից:

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
9200:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
97Երեկ, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
94Երեկ, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
36307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
42307.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
76601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
75201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
76001.11.2026, 21:12