«Մենք ընդամենը առաջիկա աշնանը գրականության ծառից զատվելիք կենսազանգված ենք». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ մի ժամանակակից գրականություն չի կարող գերադասել իրեն մեր միջնադարյան գրականությունից, ինչպես որ ճյուղը չի կարող քամահրած ունենալ բնին ու արմատներին։ Ճիշտ է, ճյուղը կենդանի կանաչ տերևներ, երբեմն էլ հյութեղ պտուղներ ունի, բայց (ժամանակակից) գրողը տանի, նրա գոյությունը հնարավոր դարձնող ամենաէական նախապայմանը բնի ու արմատների առկայությունն է։ Իհարկե, ժամանակակից տեքսն իր մեջ կարող է, անգամ պետք է ունենա հնոց գաղափարների, լեզվի, թեմաներիի, փիլիսոփայության վերաիմաստավորումը, անգամ կտրուկ հերքումը, բայց դա ընդամենը ստեղծագործական մեթոդ է, ոչ թե քամահրանք ու արժեզրկում, լրիվ հակառակը։ Այնպես որ հարգելի՛ ֆեյք ազատականներ ու մեծամիտ ժամանակակիցներ, մենք ընդամենը առաջիկա աշնանը գրականության ծառից զատվելիք կենսազանգված ենք, առերեսվեք այդ իրականության հետ և պատշաճ հարգանք ունեցեք միջնադարյան գրականության հանդեպ։ Ի դեպ՝ անգամ ամենապահպանողական, կրոնական, բարոյախրատական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա ավելի շատ ազատականություն ու լայնախոհություն կսովորեցնի երիտասարդներին, քան ամենաանբռնազբոսիկ ժամանակակից տեքստը, այսինքն՝ ամեն ինչի ընկալումը կտրուկ կարող է փոխվել այն շեշտադրումից ու համատեքստից, որի տակ այն դիտարկվում է»:

Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
102Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
114Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
35710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
54008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
70507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
74406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
64506.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
53406.09.2026, 21:12