«Թուրքիայի այս գործելակերպը, մեծ հաշվով, անակնկալ չէր». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Շատ ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը: Եվ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ էր ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում էր դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար»,- ասաց նա:
Վարչապետը ելույթի ընթացքում կատարեց, իր խոսքով, կարևոր արձանագրում. «Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա: ՀՀ-ին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ իր դեմ ագրեսիայի մասին, պարզապես անհեթեթ են»:
Վարչապետի խոսքով՝ հայկական բանակը վերահաստատեց, որ տարածաշրջանում ամենաուժեղ և ինտելեկտուալ բանակն է:
Անդրադառանլով Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ վարչապետ Նիոկլ Փաշինյանն ասաց. «Միակ երկիրը, որ փորձում է ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ կիրառել, Թուրքիան է: Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող և ագրեսիվ քաղաքականությունը՝ իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում, և ավանդական հակահայկական քաղաքականությունը, որը նաև արատահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ, Թուրքայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
8503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
10502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
11900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
101Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
97Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
102Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
108Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
90Երեկ, 21:54