«Սուրբ Սոֆիան վերադարձել է իր նախկին կարգավիճակին․ մզկիթը կրկին մզկիթ է դարձել»․ Էրդողան

Ստամբուլի Սուրբ Սոֆիայում հուլիսի 24-ին թանգարանից կարգավիճակի փոփոխությունից հետո առաջին նամազին մասնակցել է 350 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Korrespondent.net-ը։
«Իմ ստացած տեղեկություններով, ուրբաթօրյա նամազին ներկա է եղել 350 000 մարդ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ բոլոր ցանկացողները կարող են այցելել Սուրբ Սոֆիա: «Այժմ այս վայրը վերադարձել է իր սկզբնական վիճակին, մզկիթը կրկին մզկիթ է դարձել: Ես հույս ունեմ, որ այն կշարունակի ծառայել բոլոր հավատացյալներին որպես մզկիթ: Սա մի վայր է, որտեղ բոլոր մարդիկ կարող են այցելել որպես մշակութային ժառանգություն հանդիսացող տաճար», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի, սուրբ Սոֆիա թանգարանը կվերածվի մզկիթի:

«Իսկական լեգենդների ժամանակներ էին, հզորների ու հանճարների ժամանակներ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
2017:48
«Կզածը միշտ էլ «աննորմալ» է համարում կզել չցանկացողին»․ Էդգար Էլբակյան
3217:36
Իսրայելն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հութիների դեմ պայքարի համար հետախուզական տվյալների փոխանցումը
10217:25
«Դաշնակցությունը վտանգավոր է ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդին թյուրքական ստրկության տանող ՔՊ կոչվածի համար»․ Վահե Սարգսյան
4817:12
«ՀՀ-ում կա մեկ պետականաստեղծ կուսակցություն և դա Դաշնակցությունն է»․ Քրիստինե Վարդանյան
5017:06
«Թե ինչից այսպես նեղվեցին՝ չգիտեմ»․ Աբրասիմ Աթոյան (տեսանյութ)
5317:00
Աղվան Վարդանյանը Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց պատգամավորական պատվիրակություն ձևավորել ու մեկնել Բաքու (տեսանյութ)
6016:42
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է (տեսանյութ)
3416:30