ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՌԴ-ի հայերի միության ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի համատեղ հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում Ռուսաստանի հայկական սփյուռքում, այլ նաև փաստացի կրում են մի շարք մարտահրավերներ ռուսաստանյան հասարակության մեջ ազգամիջյան համաձայնության պահպանման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ադրբեջանական կողմի դիտավորյալ գործողությունները նպատակ են հետապնդում հայ համայնքի ներկայացուցիչներին օրենքով արգելված տարբեր գործողություններում ներգրավելու համար:
«Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցներին ՝ անկեղծ խնդրանքով, չմասնակցել որևէ նախաձեռնության, ակցիայի կամ հավաքի, ինչպես նաև զերծ մնալ սոցցանցերում և տարբեր լրատվամիջոցների հարթակներում պատասխան գործողությունների տարբեր կոչերից:
Մենք նաև խնդրում ենք ձեզ պահպանել զգոնություն և զսպվածություն, ինչպես նախկինում, կատարել Ռուսաստանի Դաշնության օրենքները, մշտապես պահպանել կապը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Ռուսաստանի հայերի միության հետ, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին՝ հնարավոր սադրանքների դեպքում»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը շարունակում են սերտ կապի մեջ գտնվել Ռուսաստանի իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար:
«Մեր համերաշխությունը, մեր համաձայնեցված գործողությունները Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության շրջանակներում հանդիսանում են մեր առջև ծագած հարցերը լուծելու բանալին»,- ասված է հայտարարության մեջ:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36